Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ավելի ժամանակակից Երևան

Ավելի ժամանակակից Երևան
22.09.2013 | 12:55

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մինչև տարեվերջ ապամոնտաժվելու են մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակները: Փոխարենը կտեղադրվեն քաղաքի ընդհանուր ձևավորմանն առավել համահունչ, ժամանակակից, եվրոպական չափանիշերին համապատասխան գովազդային կրիչներ:

Փողոցների երթևեկի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով` ապամոնտաժման աշխատանքները կիրականացվեն հիմնականում գիշերային ժամերին, ինչի համար Երևանի քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ